22/08/2013 13:54
«Փախուստ բանտից» սերիալի դերասանը խոստովանել է, որ համասեռամոլ է
«Փախուստ բանտից» սերիալում իր մարմնավորած դերով հայտնի Վենտֆորտ Միլլերը խոստովանել է, որ ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում:
НТВ հեռուստաընկերության փոխանցմամբ` նա այդ մասին հատարարել է` պատճառաբանելով իր դիրքորոշումը՝ հրաժարվել Սանկտ Պետերբուրգի կինոփառատոնում պատվավոր հյուրի կարգավիճակից։
Փառատոնի կազմկոմիտեի ղեկավար Մարիա Ավերբախին ուղղված նամակում 41-ամյա դերասանը առաջին անգամ խոստովանել է, որ անտարբեր չէ տղամարդկանց նկատմամբ ու չի կարող գալ մի պետություն, որտեղ իր նման կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքները նսեմացվում են։
Նա ասել է, որ նախկինում բազմիցս այցելել է Ռուսաստան, անգամ ունի ռուսական արմատներ, սակայն այն բանից հետո, երբ ՌԴ-ն ընդունել է նման մարդկանց իրավունքները սահմանափակող օրենք, ինքը ստիպված է հրաժարվել այնտեղ այցելելուց: