22/08/2013 16:43
Շարապովան բաց կթողնի US Open-ը
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չի մասնակցի ԱՄՆ-ի բաց առաջնությանը: Այս մասին tennis.com-ին տված հարցազրույցում հայտնել է Շարապովան: Պատճառը թենիսիստուհու աջ ուսի վնասվածքն է, որն անհանգստացում է մարզուհուն:
Հիշեցնենք, որ մինչ այդ Շարապովան ձախ ազդրի վնասվածքի պատճառով բաց էր թողել Մոնրեալի, Ստենֆորդի, Վաշինգտոնի և Տորոնտոյի մրցաշարերը:
Վերջին անգամ նա կորտ էր դուրս եկել Ցինցինատիի մրցաշարում, որտեղ զիջել էր կարգով ավելի ցածր թենիսիտուհի Սլոան Սթիվենսին:
Հավելենք, որ ԱՄՆ-ի բաց առաջնությունը «Մեծ Սաղավարտի» վերջին մրցաշարն է: Այն անցկացվում է Նյու-Յորքում` օգոստոսի 26-ից սեպտեմբերի 9-ը: Շարապովան միայն 1 անգամ է դարձել US Open-ի հաղթող: Դա տեղի է ունեցել 2006 թ.-ին: