22/08/2013 09:46
«Արմավիայի» աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը
«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց՝ ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը: Հիշեցնենք, որ սնանկացման եզրին հայտնված ու իր գործունեությունը դադարեցրած «Արմավիան» հայտարարել էր, որ կշարունակի վճարել նախկին աշխատակիցների աշխատավարձերն այն ժամանակ, երբ «Ավիա սերվիսը» վճարի «Արմավիային» ունեցած իր պարտքը: Պարզվում է՝ «Ավիա սերվիսը» վաղուց վճարել է այդ պարտքը: Սակայն դրանից հետո անգամ «Արմավիան» շարունակում է մարդկանց խաբել:
Նշենք, որ «Արմավիան» հսկայական գումարներ է պարտք ոչ միայն իր աշխատակիցներին՝բորտուղեկցորդուհիներին, ինժեներներին ու օդաչուներին, այլև ՀՀ պետական բյուջեին ու մի շարք օտարերկրյա կազմակերպությունների:
««Ժողովուրդի» թղթակցին չի հաջողվել այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ, քանի որ այդ ընկերության մամուլի խոսնակի համար վաղուց ի վեր սովորություն է դարձել իրենց համար անցանկալի լրատվամիջոցների, այդ թվում «Ժողովուրդի» հեռախոսազանգերին չպատասխանելը»,- գրել է թերթը: