23/08/2013 11:28
Վթար Դիլիջանում. Ուսուցչական կոլեկտիվ է, 2 հոգի վերակենդանացման բաժնում են
Օգոստոսի 23-ին, ժամը 09.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում տեղի ունեցել ՃՏՊ:
18 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի Ավանյանի անվան Տավուշի մարզի բժշկական կենտրոն:
Կենտրոնի բժիշկ-վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տուժողները «ուսուցչական կոլեկտիվ է, երկու հոգի վերակենդանացման բաժանմունքում են, տուժածների թվում երեխաներ չկան»:
Նախորդող հրապարակում` Վթար Երևան-Դիլիջան ավտոճանապարհին. Կան տուժածներ