23/08/2013 09:11
Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կբացվի նորակառույց հայկական եկեղեցի
Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կբացվի նորակառույց հայկական եկեղեցին, որի շինարարությունը սկսվել է դեռևս 2008-ին: Սա, կարելի է ասել, Մոսկվայի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ամենամեծ պրոյեկտն է:
«Հրապարակը» գրում է, որ Մոսկվայի հայ համայնքը շքեղաշուք բացում է նախատեսում անել՝ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներով, հայ համայնքի երևելիներով: «Հայ համայնքում նաև հույսեր ունեն, որ այս կառույցի իրականացումից հետո իրենց սրբազանն արքեպիսկոպոսի կոչում կստանա»,- հավելել է թերթը: