23/08/2013 21:02
Շոուի ժամանակ ցուցադրել են Քարդաշյանի դստեր լուսանկարը
Քանյե Ուեսթը, Քիմ Քարդաշյանի կամքին հակառակ, առանց գումար պահանջելու` հրապարակեց դստեր լուսանկարը:
Երկու ամիս շարունակ փոքրիկի առաջին լուսանկարների հրապարակման վերաբերյալ թեժ քննարկումներ էին գնում:
Մեկ նրա հայտնի մայրիկը այլ փոքրիկի լուսանկար էր տարածում, մեկ ասում էր, որ կվաճառի դստեր լուսանկարը ոչ պակաս, քան 2 մլն դոլարով:
Քանյեի ու Քարդաշյանի դստեր լուսանկարը հրապարակվել է Քիմի մայրիրկի շոուի ժամանակ, որի նկարահանումները տեղի են ունեցել օրերս, սակայն հաղորդումը եթեր է հեռարձակվել միայն այսօր:
Քանյեն հենց սկզբից էլ հայտարարել էր, որ դստեր հաշվին գումար չի վաստակի: Իր դերն ունի նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քննադատությունը՝ ուղղված Քարդաշյաններին: Նախագահն ասել էր, որ այդ ընտանիքը շարքային քաղաքացիների մոտ սխալ արժեքներ է ձևավորում: