23/08/2013 12:01
Հնդիկ լրագրողը խմբակային բռնաբարության է ենթարկվել
Հնդկաստանի 22-ամյա բնակչուհին, ով տեղի ամսագրերից մեկի ֆոտոթղթակիցն է, Մումբաի թաղամասերից մեկում խմբակային բռնաբարության է ենթարկվել:
Աղջիկը հոսպիտալացվել է բազմաթիվ ներքին ու արտաքին վնասվածքներով, ըստ բժիշկների՝ վիճակը կայուն ծանր է: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն
Աղջիկն ու նրա ընկերը փողոցում հանդիպել են երկու տղամարդու, ովքեր սկսել են վիրավորել նրանց: Տղան փորձել է պաշտպանել ընկերուհուն, սակայն հանցագործները նրան ծեծել ու կապել են: Հանցագործներն աղջկան տարել են լքված մի շենք, կանչել իրենց երեք ընկերներին ու բռնաբարել երիտասարդ աղջկան: Այս գործով արդեն 20 ձերբակալված կա: Ոստիկանությունը տարածել է կասկածյալների ֆոտոռոբոտները:
Հիշեցնենք՝ Դելիիի ավտոբուսներից մեկու նախորդ տարվա դեկտեմբերին խմբակային բռնաբարության ենթարկվեց 23-ամյա ուսանողուհի Ջոդի Սինգխը: Ստացած վնասվածքներից աղջիկը մահացավ: Դեպքից հետո Հնդկաստանում բողոքի մեծ ալիք բարձրացավ: Այժմ Հնդկաստանում բռնաբարության համար առավելագույն պատիժը մահապատիժն է: