23/08/2013 10:11
«Սասը» կլանում է «թույլերին»
Վերջերս «Սաս» սուպերմարկետների ցանցի հարևանությամբ գտնվող մի շարք խանութներ սկսեցին փակվել: Մասնավորապես խոսքը վերաբերում է Մաշտոցի պողոտայում, Ամիրյան փողոցում գտնվող AG խանութին: Փակվող խանութների աշխատողները հաստատել են, որ ինչ-որ «հրահանգներ» կան «հեռանալու» «Սասիի «տեսադաշտից»: Այսինքն՝չխանգարել:
«Էլիտար թշվառներ» խորագրի ներքո անդրադառնալով Արտակ Սարգսյանին՝ «Ժողովուրդը», մասնավորապես, գրել է. «Հարստությունն ավելի շուտ է հայտնվել «Սաս»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի կյանքում, քան «քաղաքական իմիջը»: 1997թ-ին, չունենալով որևէ կրթություն, իր աներոջ՝ պետեկամուտների նախկին նախարար, իր տան դիմաց սպանված Գագիկ Պողոսյանի հովանավորությամբ հիմնադրել է «ՍԱՍ գրուպ հոլդինգը» և մինչև 2012թ. եղել է դրա նախագահը:
2004թ. ունենալով այն ժամանակ «թամբի վրա գտնվող» ՕԵԿ առաջնորդի հովանավորությունը, Ա. Սարգսյանը դարձել է ԱԺ պատգամավոր: Թե այս ամբողջ ընթացքում ինչ է արել «Սասի» Արտակը խորհրդարանում, ոչ ոք չի հիշում: Ոչ որևէ ելույթ, ոչ հարցադրում, ոչ օրենսդրական գործունեություն: Իսկ ահա 2012-ին Ա. Սարգսյանը դարձել է մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ»: