24/08/2013 09:16
Դոլունցը ստիպված է եղել սեփական դիմումի համաձայն լքել պաշտոնը
Սյունիքի մարզպետի այլևս նախկին տեղակալ, ՀՀԿ անդամ Արա Դոլունցն օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա երկար տարիներ աշխատել է Լիսկայի ձեռքի տակ և, ըստ լավատեղյակների, եղել է նրա կամակատարը:
«Գորիսի դժբախտ դեպքերից հետո, երբ Դոլունցին նշանակեցին մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, Լիսկան բոլոր ջանքերը գործի էր դրել, որ Դոլունցը նշանակվի Սյունիքի մարզպետ: Այսպիսով, նա անձնական մարզպետ կունենար: Ըստ ամենայնի՝ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը չի վստահել Դոլունցին, և վերջինս ստիպված է եղել սեփական դիմումի համաձայն լքել պաշտոնը»,- գրել է «Հրապարակը»: