26/08/2013 17:09
Հ. Ալումյան. Բուդաղյանի դեմ սկսվել է ապատեղեկատվության երկրորդ խոշոր ալիքը
«Ամեն ինչ արվում է` որպեզի տուժած կողմին պահանջատեր կարգավիճակից փոխեն պաշտպանվող սուբյեկտի կարգավիճակի, իսկ Արտակ Բուդաղյանը ներկայացվում է որպես ագրեսոր»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով` Ա. Բուդաղյանի դեմ սկսվել է ապատեղեկատվության երկրորդ խոշոր ալիքը, և զինդատախազությունը ու քննչական մարմինը ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է երկրորդական հարցերի վրա, ինչի նպատակն է, նրա հավաստմամբ` ծանրացնել մեղադրանքը:
Հ. Ալումյանի մոտ հարց է հարուցում այն, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մինչև հիմա մեղադրանք չի առաջադրվել այն բանի համար, որ նրա որդին` Տիգրան Խաչատրյանը Ս. Խաչատրյանի անվամբ գրանցված զենքից է կրակել, և Ս. Խաչատրյանի տնից ինքնաշեն զենք է առգրավվել:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գորիսում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը։
Նախորդող հրապարակում` Բուդաղյանի վիճակը միջին ծանրության է. Վաղը նա ընդհանուր բաժին կտեղափոխվի
Կրակել են Բուդաղյան եղբայրների վրա. Գնդապետ Բուդաղյանի վիճակը ծանր է