26/08/2013 18:05
Լրագրողուհին մերկացել է Կանադայի քաղաքապետի հետ հարցազրույցի ժամանակ
Կանադայի ռադիոընկերություններից մեկի լրագրողուհին քաղաքապետի հետ հարցազրույցի ժամանակ` փողոցում կանանց մերկ քայլելու վերաբերյալ հարցի ժամանակ մերկացել է: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Քելոունի քաղաքապետի առաջ մերկացած լրագրողուհին հայտնել է, որ այդ քայլին գնացել է նրանից անկեղծ պատասխան լսելու համար:
«Ես ցանկացա տեսնել նրա արձագանքը այն հարցին, թե ինչպես կվերաբերվի, եթե ես մերկ քայլեմ փողոցում և մինչև պատասխանելը մերկացա, որպեսզի անկեղծ պատասխան ստանամ»,-ասել է նա:
Քաղաքապետը իրեն չի կորցրել և ասել է, որ դրա իրավունքը ունեն բոլորը, սակայն այլ բնակիչները կարող են զանգահարել ոստիկանություն:
Հարցազրույցից հետո քաղաքապետը խոստովանել է, որ իր տրամադրությունը բարձրացել է, քանի որ դեմ չէ կանացի մերկ մարմնին: