27/08/2013 09:38
Գազի գնի սուբսիդավորման բանակցությունները դեռ շարունակվում են
ՀՀ կառավարության տեղեկատվության վարչության պետ Սուսաննա Տոնոյանը երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցին հայտնել է, որ գազի գնի սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարի հայթայթման համար բանակցությունները դեռ շարունակվում են: Ռուսաստանից ստացվող գազի գինը 270 դոլար է (1000 խմ-ը), մինչդեռ կառավարությունը հույս ունի, որ նույն Ռուսաստանը դրամաշնորհների տեսքով տարեկան շուրջ 150 միլիոն դոլար է հատկացնելու, որի շնորհիվ գազի գինը կդառնա 189 դոլար:
Մինչդեռ արդեն 5 ամիս է՝ այդ գումարը չի ստացվում: Ուղիղ 25 օր առաջ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե այդ բանակցությունները «կարծես թե ավարտվել են, առաջիկա օրերին վերջնականապես կձևակերպվեն մեխանիզմները և կհայտարարենք..»: