27/08/2013 09:11
Մոտ ապագայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացվի
Կրկին ակտուալ դարձած սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցությունները մոտ ապագայում իրականություն կդառնան: «Հրապարակին» փոխանցել են, որ սահմանադրական փոփոխությունների մշակման հանձնաժողովը գլխավորելու են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է ՍԴ նախագահի հետ։
Նշենք, որ ՀՀ իշխանական վերնախավը որոշել է 2014 թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Հայաստանում վերացնել նախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանականով: Ըստ այդմ, ՀՀ նախագահին վերապահվելու են խորհրդանշական լիազորություններ, նա անգլիական թագուհու կարգավիճակ է ստանալու, իսկ կառավարումը դե ֆակտո անցնելու է վարչապետին: