27/08/2013 15:19
Շվայնշտայգեր. «Ես հաղթող կճանաչեի Ռիբերիին»
Մյունխենյան «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարծում է, որ 2012-2013 թթ. մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ պետք է դառնա իր թիմակից Ֆրանկ Ռիբերին: Այս մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Ռիբերիի հետ միասին այդ մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին:
«Անցած մրցաշրջանում մենք շատ լավ խաղացինք և շատ մրցանակներ նվաճեցինք: Ուստի կարծում եմ, որ Ֆրանկն առավելություն ունի իր մրցակիցների նկատմամբ: Իհարկե, երբեք չես կարող ասել, թե ով կհաղթի, սակայն ես հաղթող կճանաչեի Ռիբերիին»,- հայտարարել է Շվայնշտայգերը: