27/08/2013 15:59
Արևմուտքը Սիրիայի համար երրորդ համաշխարհային պատերազմ չի հրահրի
Արևմուտքը Սիրիայի համար երրորդ համաշխարհային պատերազմ չի հրահրի: Անդադառնալով Սիրիայի տարածք ռազմական ներխուժման հավանականությանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Ներխուժման դեպքում` կգործի այն սխեման, որը գործեց 2008 թ Հարավային Օսիայում: Այսինքն, եթե ինչ-որ մեկը պատահաբար կամ դիտմամբ կպչի ռուսական բազային, եթե գոնե մեկ ռուս զինվոր զոհվի, պատասխանը հաստատ չի ուշանա: Եվ ինձ չի թվում, որ այս մասին չի գիտակցում Ամերիկան: Եթե հարվածող կողմը պատրաստ է անտեսել ամեն ինչ, նրա նկատմամբ համապատասխան վերաբերմունք կլինի:
Կարծում եմ՝ իրավիճակը չնայած շատ է սրված, բայց ոչ մեկի մտքով չի անցնի Սիրիայի համար հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ»,- նշեց Ս. Շաքարյանցը:
Բանախոսը նշեց, որԱրևմուտքում շատ լավ գիտակցում են, որ Սիրիայի եմ ռազմական օպերացիան հանդիպելու է բազմաթիվ դժվարությունների և չի ընթանալու այն սցենարով, որով անցկացվեցին ռազմական գործողությունները Աֆղանստանում և Իրաքում:
«Արևմուքում շատ լավ պատկերացնում են, որ այսօրվա իրավիճակում, ի տարբերություն Իրաքի, բնակչության առնվազն 50 տոկոսը աջակցում է նախագահ Բաշար Ասադին»,- նշեց քաղաքագետը: