27/08/2013 16:00
Աստղագետները լուսնի վրա ջուր են հայտնաբերել
Աստղագետների ուսումնասիրությունների արդյունքում լուսնի վրա ջուր է հայտնաբերվել: Սակայն գիտնականների մոտ հարց է առաջացել` որտեղից է առաջացել այդ ջուրը և որտեղ է այն գտնվում:
Աստղագետների մի մասի կարծիքով՝ ջրի հիմնական աղբյուրը գիսաստղերն են, մյուսների կարծիքով՝ արևային քամին:
2012 թվականին գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ ջրի մեծ մասը Լուսնի վրա առաջացել է Արևի վրա տեղի ունեցող գործընթացների շնորհիվ: Սակայն ԱՄՆ-ի Բալթիմորի համալսարանի գիտնականներն ապացուցում են, որ ամբողջ ջուրը չէ, որ արևային քամու հետևանք է: