27/08/2013 09:17
ԲՀԿ-ն ծրագրում է աշխատել քաղաքացիական ակտիվիստների և խմբերի հետ
«Ժամանակի» տեղեկություններով՝ ԲՀԿ-ն ծրագրում է ինտենսիվորեն աշխատել այսօր ակտիվորեն գործող քաղաքացիական ակտիվիստների և խմբերի հետ: Թեժ աշնան կողմնակից ԲՀԿ-ականները ծրագրում են մայրաքաղաքում և մարզերում միաժամանակյա ակտիվ քաղաքական ընդդիմադիր շարժումներ նախաձեռնել, որոնց դիմակայելը իշխանության համար առավել դժվար կլինի:
ԲՀԿ-ն այս օրերին փորձում է համակարգել նաև իրենց սոցիալական վիճակից դժգոհող և երկրում համակարգային փոփոխություններ պահանջող ազատամարտիկների խմբերը: Այս հարցում ԲՀԿ-ի գործընկերն է ՀԱԿ-ը: Մասնավորապես՝ այս գործում նրանց օգնում են Գագիկ Ջհանգիրյանը ու Հակոբ Հակոբյանը, ովքեր ազատամարտիկների շրջանում ունեցած իրենց հեղինակությամբ փորձում են օգնել ԲՀԿ-ի վերոնշյալ նախաձեռնությանը: «Ժամանակի» թղթակցի հետ զրույցում, սակայն նախկին ԵԿՄ-ական Հ. Հակոբյանը պնդել է, որ իր հետ որևէ բանակցություններ չեն տարվել: