28/08/2013 09:34
Ագրարային համալսարանում ուսման վարձը չի թանկացել
«Հրապարակը» զրուցել է Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հետ`պարզելու համար, թե ինչու իր ղեկավարած բուհում ուսման վարձերը չեն թանկացել:
Ա. Թարվերդյանը մեկնաբանել է. «Բնական է, բուհերն ունեն տարբեր խնդիրներ, գտնվում են տարբեր իրավիճակներում, բայց մեր բուհի համար շատ կարևոր խնդիր կա`ուսանողական համալրման հարցը, մեր ուսանողների հիմնական մասը գյուղական բնակավայրերի բնակիչներ են, և նրանց սոցիալական վիճակը այնպիսին չէ, որ վարձավճարների թանկացումը հնարավորություն տա նրանց ամբողջությամբ վճարել: Այդ մասին նաև վերջին չորս տարիների ցուցանիշներն են վկայում: Տարեկան համալսարանից 400-500 ուսանող հեռացվում կամ ազատվում է՝ դրանց մի մասը հենց վարձի պատճառով, եթե հիմա փորձեինք բարձրացնել, մենք կունենային առաջին կուրսի ընդունելության ցածր ցուցանիշներ»: