28/08/2013 09:22
Ահազանգ. քաղաքացիները դժգոհ են ՊՊԾ աշխատակիցներից
«Ժողովուրդին» ահազանգած մի խումբ քաղաքացիներ պատմել են, որ վերջին օրերին Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցները Երևանում անտեղի «կանգնեցնում» են վարորդներին և նրանց հետ «կռվի են բռնվում»: Ընդ որում`ՊՊԾ աշխատակիցները աչքի են ընկնում ընդգծված գռեհիկ պահվածքով: Իսկ երբ քաղաքացին խնդրում է բացատրել, թե որն է իր սխալը, նրանք ասում են, թե իրենք պարտավոր չեն որևէ բան բացատրել: Այնուհետ ՊՊԾ աշխատակիցները հրավիրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, որոնք տուգանում են քաղաքացիներին:
«Ժողովուրդը» այս խնդրի շուրջ փորձել է մեկնաբանություն ստանալ ՃՈ պետ Արսեն Արշակյանից: «Բացի ճանապարհային ոստիկանության աշխատանքից, պարտավոր ենք ցանկացած ակնհայտ իրավախախտման արձագանքել: Եթե ՊՊԾ աշխատակիցները նկատում են, որ, ասենք, մեքենան կայանվել է մայթերի վրա, նման դեպքում ոստիկանության ցանկացած աշխատակից պարտավոր է արձագանքել»,-նշել է նա: