28/08/2013 17:04
Իրանցի գործարար. Ոչխարի մսի արտահանումը ձեռնտու է
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Մոյդե» ընկերության բաժնետերերից և տնօրենների խորհրդի նախագահը Մոհամմադ Բաբա Հեյդարին խոսելով Հայաստանում սպանդանոց հիմնելու պատճառների մասին, ասաց, որ Հայաստանում շեշտը դրված է տավարի և խոզի մսի իրացման վրա, իսկ ոչխարի մսի իրացման ծավալները փոքր են. այդիսկ պատճառով իրանական կողմը որոշել է հիմնել ոչխարիների համար նախատեսված սպանդանոց:
Նաև հեռավորությունը հայ-իրանական սահմանից քիչ է, կկարողանան ոչխարի թարմ միս արտահանել Իրան, որտեղ արդեն ոչխարի թարմ միսը մեծ սպառում ունի:
Նախատեսվում է, որ սպանդանոցի գործարկմանը զուգահեռ Կոտայքի մարզի բնակչությունը առավել ակտիվ կզբաղվի ոչխարաբուծությամբ և ոչխարների գլխաքանակը կավելանա:
Թեև ոչխարի նոր սորտերը մտադիր չէ իրանական կողմը ներմուծել, սակայն հետագայում ոչխարներիի ցեղի ազնվացման համար` հնարավոր է:
Մոհամմադ Բաբա Հեյդարին նաև շեշտեց, որ ներկայումս մեկ կգ ոչխարի միսը Իրանում արժե նվազագույնը 6 դոլարին համարժեք, իսկ Հայաստանից ոչխարի մսի արտահանումը ձեռնտու է իրանական կողմին: