28/08/2013 09:46
Զուրաբյանին ու Օսկանյանին գաղտնալսած անձը դեռևս չի հայտնաբերվել
ՀՔԾ-ում շարունակվում է ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցն ապօրինի գաղտնալսելու ու համացանցում հրապարակելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երեկ, «Ժողովուրդի» հարցմանն ի պատասխան, ՀՔԾ-ից տեղեկացրել են, որ իրենք ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ԱՄՆ իրավապահներին միջնորդություն են ներկայացրել` «Google INC» և «Youtube LLC» կազմակերպություններից համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով: Սակայն միջնորդության պատասխանն առ այսօր չեն ստացել: «Մինչև այս պահը կատարված քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել հանցագործությունը կատարած անձին»,- ասված է ՀՔԾ պատասխանում: