29/08/2013 16:58
«Պրոմեթեյ բանկը» վաճառքի է հանել Աշոտ Սուքիասյանի գույքը
Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ: Վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող ընկերությունները, գրում է «Հետքը»:
Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և հայտարարվել է հետախուզում: «Ամերիաբանկը» գրավադրված գույքը սկսել է վաճառել: Աշոտ Սուքիասյանը 4,6 մլն դոլար վարկ է վերցրել նաև «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ից: Բանկում գրավադրված է Ա.Սուքիասյանի գույքը: Այժմ բանկը վաճառքի է հանել այդ գույքը:
Մանրամասները՝ hetq.am-ում: