29/08/2013 12:50
«Փեթակ» համալիրն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար
56-ամյա Էդուարդ Բաղդասարյանը (անունը փոխված է) և 58-ամյա Նիկոլայ Բեգլարյանը (անունը փոխված է) մեղավոր են ճանաչվել այն բանի համար, որ 2 և ավելի մարմնավաճառների օգտագործելով, Երևան քաղաքի Արշակունյաց 17Ա հասցեում գտնվող «Փեթակ» հյուրանոցային համալիրն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պայմաններ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Առաջադրված մեղադրանքները ամբաստանյալները ընդունել են և միջնորդել արագացված կարգով դատական քննություն անցկանել:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալներ Է. Բաղդասարյանին և Ն. Բեգլարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, ամբաստանյալների նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման ձևով համաչափ պատիժ նշանակելու վերաբերյալ` առանց ՀՀ քր.օր. 70 հոդվածի կիրառման: