29/08/2013 12:05
Տնտեսական համաձայնագիր` Բրազիլիայի և Հայաստանի միջև
Այսօր հերթական նիստի ժամանակ Կառավարությունը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքմանը:
Ներկայացնելով առաջարկությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ համաձայնագրով ստեղծվելու է երկկողմ միջակառավարական հանձնաժողով, որը թույլ կտա Հայաստանի և Բազիլիայի տնտեսական հարաբերություններն ավելի սերտացնել և զարգացնել: