29/08/2013 18:31
Հրաչյա Հարությունյանը ցանկանում է ցուցմունք տալ
«Նոր Մոսկվայում» 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով մեղադրյալ Հրաչյա Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Օգոստոսի 29-ին նրա փաստաբանները հայտնել են, որ նա պատրաստ է ցուցմուքն տալ: Ավելի վաղ նա հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ հոգեկան և բարոյական ծանր վիճակում է գտնվել և նրան հայերենի թարգմանիչ չեն տրամադրել:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը նշել էր, որ Հ. Հարությունյանը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ և մի շարք հանգամանքներով, այդ թվում` հոգեկան վիճակով պայմանավորված` առայժմ չի հարցաքննվել:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով:
Նախորդող հրապարակում՝ Հրաչյա Հարությունյանը դեռևս չի հարցաքննվել