29/08/2013 17:42
«Ռոշեն» ապրանքանիշի հրուշակեղենում բենզոպիրեն չի հայտնաբերվել
Բենզո(ա)պիրեն ցուցանիշի փորձաքննության հետ կապված՝ Սննդի անվտանգության պետական ծառայությունը կատարել է ՀՀ-ում գործող փորձարկման լաբորատորիաների կարողությունների վերաբերյալ հարցում, որի արդյունքում նոր սարքավորումների հրատապ ձեռքբերման անհրաժեշտություն է առաջացել:
Հանրապետություն է ներմուծվել և տեղադրվել համապատասխան սարքավորում, որի օգնությամբ հնարավոր է դարձել գնահատել փորձանմուշում բենզո(ա)պիրենի և այլ նյութերի առկայությունը:
Համաձայն լաբորատոր փորձաքննության եզրակացության՝ ՀՀ-ում շուկայահանված «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի հրուշակեղենում բենզո(ա)պիրեն չի հայտնաբերվել: