30/08/2013 15:30
Հացամթերքն ու մսեղենը թանկացել են
Մսամթերքի ապրանքախմբում 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 3.6%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ`0.2% գնաճ: Վերջինս պայմանավորվել է թռչնամսի` 0.3%, հավի բդի` 0.3%, խոզի մսի` 0.9%, բարձր տեսակի ապխտած երշիկի` 1.0%, բաստուրմայի` 2.1% գնաճով: 2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչխարի մսի գինը նվազել է 1.6%-ով, իսկ տավարի մսի գինը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հացամթերքի ապրանքախմբում 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 8.1%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ` 0.3% գնաճ: Վերջինս հիմնականում բարձր տեսակի հացի` 0.3%, թխվածքաբլիթի` 0.6%, ձավարի` 1.8%, մանկական շիլայի`2.3%, լավաշի` 3.7% գնաճի արդյունք է:
Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 0.4%-ով: