30/08/2013 19:20
Հայ շախմատիստները` Լոս Անջելեսում
Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) Լոս Անջելեսում շրջանային մրցակարգով անցկացված 28-րդ Մետրոպոլիտեն մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և արժանացավ երրորդ մրցանակին: Խաչիյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Էլշան Մորադիաբադիից (Իրան): Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանի (Հայաստան) արդյունքն է 3,5 միավոր: