30/08/2013 09:33
Վարդանիկն իր «քաղաքապետարանն» է ստեղծում
Պարզվում է՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր կարգավիճակին:
«Հրապարակ»-ը գրում է, որ նա այլընտրանքային ուղիներ է որոնում` քաղաքն իր ազդեցության տակ պահելու համար: Դեռ իր քաղաքապետության տարիներին նա գնել էր Գյումրու դատարանի հին շենքը, իսկ հիմա այնտեղ վերանորոգման աշխատանքներ են տարվում: Ղուկասյանը ծրագրում է այն վերածել Գյումրու երկրորդ՝ Վարդանիկի «քաղաքապետարանի», որտեղ նա ընդունելություններ կկազմակերպի, ժողովներ կանցկացնի և կաջակցի կարիքավոր գյումրեցիներին: