30/08/2013 14:03
Սպառողական շուկայում գները աճել են 0.3 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է օգոստոս ամսվա սպառողական գների ինդեքսը:
2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակն աճել է 0.3%-ով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.0%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների և սակագների` համապատասխանաբար 0.1% և 2.6% հավելաճ:
2013թ. օգոստոսին 2012թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 100.4%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.0%, ծառայությունների սակագներինը՝ 110.5%:
2013թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է գների 0.3% նվազում):