30/08/2013 13:16
Հրդեհ ձկան խանութում. Նյութական վնասի չափը պարզվում է
Օգոստոսի 29-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է Ակնալիճ գյուղում գտնվող չգործող ձկան խանութը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է խանութի 150 քմ տարածքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառը և նյութական վնասի չափը պարզվում են:
ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզի հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: