30/08/2013 13:01
Ոստիկանությանը հայտնել է, որ պատշգամբից է ընկել, բայց վարերթի էր ենթարկվել
Օգոստոսի 24-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1997 թ. ծնված Արա Հ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան պատշգամբից վայր ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1992 թ. ծնված Արթուր Հ.-ն «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայով «Կոլի աղբյուր» կոչվող տարածքում բախվել է ճամփեզրի քարե պատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Արա Հ.-ն ստացել է վնասվածք:
Արա Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն: