31/08/2013 09:45
ՀԱԿ խմբակցության ներսում մթնոլորտը լարված է
Վերջին գումարման Ազգային ժողովն աչքի է ընկնում խմբակցությունների ներսում տիրող հակամարտություններով, բոյկոտներով ու դեմարշներով: Հատկապես մթնոլորտը սրված է ՀԱԿ խմբակցությունների ներսում: Նախօրեին ՀԱԿ-ի հրավիրած նիստին չեն մասնակցել խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, բայց նիստը կայացել է և անգամ հայտարարություն է տարածվել՝ դատապարտել են վերջին օրերի բռնություններն ակտիվիստների նկատմամբ: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է. «Որքան գիտեմ, նրանք քաղաքում չեն եղել, մնացած բոլորը մասնակցել են նիստին»:
«Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին շատ ջրեր են հոսել ՀԱԿ դաշինքում, ինչպես նաև ԱԺ ՀԱԿ խմբակցությունում, որի արդյունքում նշված երկու անձինք գրեթե խզեցին կապերը Լևոն Զուրաբյանի կողմից ղեկավարվող խմբակցության հետ: Մինչդեռ և Բագրատյանը, և Փաշինյանն ԱԺ ամենաակտիվ պատգամավորների շարքն են դասվում և բազում ելույթների ու օրինագծերի հեղինակ են: «Ինձ թվում է՝ սա այն թեման չի, որի շուրջ կարելի է ծավալվել, ամեն ինչ նույնն է, ինչ-որ կա, համենայնդեպս, ես ոչ հակասությունների մասով եմ տեղյակ, ոչ էլ նոր իրավիճակի: Ամեն ինչ նույնն է, ինչ-որ կա»,- ասել է Լ. Սարգսյանը