02/09/2013 20:27
Ջասթին Բիբերի հրահրած ծեծկռտուքն արժեցել է 40.000 դոլար
Տորոնտոյի գիշերային ակումբներից մեկում ծեծկռտուքի մեջ ընկած երգիչ Ջասթին Բիբերը կորցրել է 40.000 դոլար արժողությամբ իր զարդը:
Uniun ակումբում ծեծկռտուքը կանխել են անվտանգության աշխատակիցները, սակայն Բիբերը հասցրել է օդում թափահարել բռունցքները:
Պարզվել է, որ ծեծկռտուք որպես այդպիսին չի եղել` VIP սրահը լքելու պահին Բիբերին է մոտեցել երկրպագուներից մեկը` լուսանկարվելու նպատակով:
Անվտանգության աշխատակիցները երկրպագուի քայլը գնահատել են որպես ագրեսիվ և տապալել նրան հատակին:
Նշվում է, որ Բիբերը չի տուժել, սակայն կորցրել է 40.000 դոլարանոց ոսկե շղթան: