02/09/2013 18:33
Սերժ Ավեդիքյանի «Փարաջանով» ֆիլմն «Օսկարի» հնարավոր հավակնորդների թվում է
Ուկրաինայի Օսկարյան կոմիտեն հրապարակել է այն ֆիլմերի անունները, որոնք Ուկրաինան 2013թ. ներկայացնելու է Ամերիկյան կինեմատոգրաֆիստների ակադեմիայի «Օսկար» մրցանակին «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ներկայացված ցանկում է նաև Սերժ Ավեդիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը: Այս մասին գրում է vchaspik.ua-ն:
«Փարաջանովը» նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով: Այն Օդեսայի միջազգային կինոփառատոնում լավագույն ուկրաինական ֆիլմ է ճանաչվել:
Նշենք, որ Օսկարի ներկայացված մյուս երկու ֆիլմերն են Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձը» և Ահտեմ Սեյտաբլաևի «Հայտարման»:
Նշենք նաև, որ «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ. մարտի 2-ին: Մինչ այդ՝ հունվարի 16-ին, կներկայացվեն 24 անվանակարգերունմ ընդգրկված ֆիլմերը: