02/09/2013 20:21
Ինդոնեզիայում «քայլող» շնաձուկ են գտել (Տեսանյութ)
Հայտնաբերվել է շնաձկների մինչ այս անհայտ տեսակ, որն օվկիանոսի հատակով «քայլում» է: Անհայտ շնաձկներին հայտնաբարել են Ինդոնեզիայի արևելյան ափին: Այդ մասին տեղեկացրել է շրջակա միջավայրի պաշտպաննների Conservation International խումբը:
Սպիտակ և շագանակագույն նախշերով շնաձկները գիշերները շրջում են հատակով՝ որսալով փոքրիկ ձկներ կամ խեցգետիններ:
Մարդու համար լիովին անվտանգ այս շնաձուկը, որը մեծանում է առավելագույնը մինչև 80 սանտիմետր, հայտնաբերվել է Հալմահեր կղզու մոտ: