03/09/2013 10:11
Ակտիվիստներն ընդդեմ վճարովի ավտոկայանատեղերի նոր ակցիա են նախապատրաստում
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, մոտակա օրերին ակցիաներ են սկսվելու ընդդեմ՝ Երևանում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ զբաղվող «Փարքինգ սիթի սերվիսի»։
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ակցիայի հեղինակները ընկերությունից ճշտել են՝ արդյո՞ք վարորդը կարող է վճարել մի քանի ամսվա համար, և իր մեքենան ամիսներ շարունակ կայանած թողնել ավտոկանգառում։ Ընկերությունից դրական պատասխան են տվել, ինչից հետո ակցիան նախաձեռնողները բոյկոտի բավականին յուրօրինակ տարբերակ են ընտրել։ Վերջիններս որոշել են գնալ գյուղերից և մարզերից հին չգործող ավտոմեքենաներ հավաքել և բերել ու դրանք կայանել Երևանի փոքր կենտրոնում։
«Այդպիսով նրանք պատրաստվում են «զբաղեցնել» Երևանի կենտրոնական փողոցների ավտոկանգառների մեծամասնությունը, իսկ այն երևանցիները, որոնք մուծած կլինեն գումարները և չեն գտնի ազատ ավտոկանգառներ՝ ստիպված կլինեն դժգոհության ալիք բարձրացնել»,- գրել է թերթը։