03/09/2013 09:58
Սամվել Ալեքսանյանը դժգոհ է քննադատական ելույթներից
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն իր շրջապատում դժգոհել է, որ պետական որոշ պաշտոնյաներ Փակ շուկայի թեմայով քննադատական ելույթներ են ունենում: Դա Ալեքսանյանի համար անակնկալ է եղել:
Թերթի տեղեկությունների համաձայն՝ բոլոր «նշանակալի» քայլերը, այդ թվում՝ նաև Փակ շուկայի արմատական վերափոխումը, նա իրականացրել է «ամենավերևների հետ ճշտվելուց» հետո:
Թերևս հենց դա է պատճառը, որ որոշակի վտանգ զգալով՝ Լֆիկ Սամոն մոբլիզացրել է իր ազդեցության տակ գտնվող հաստավիզների ու ճղճղան կանանց հայտի «կոնտիգենտին», որը այս օրերին ի պաշտպանություն Փակ շուկայի աղճատման միտինգներ է անում ու հարձակվում հուշարձանի շենքի վերականգնումը պահանջող ակտիվիստների վրա:
«Կոնտիգենտը» բավականին ագրեսիվ է տրամադրված. երեկ, օրինակ, այդ կանանցից մեկը հարձակվել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի վրա ասելով՝ «Կոկորդդ կքերեմ»: