03/09/2013 09:35
Խաչատուր Սուքիասյանը, հնարավոր է, փոխվարչապետ նշանակվի
«Ժողովուրդի» տեղեկություններով, իշխանական շրջանակները քննարկում են ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու գաղափարը:
Հնարավոր է, փոխվարչապետի պաշտոնն առաջարկվի «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանին: Այս տեղեկությունը, սակայն, թերթը չի կարողացել ճշտել Խ. Սուքիասյանից, քանի որ նրա հեռախոսն անջատված էր:
Ըստ թերթի տեղեկությունների` քննարկվում է նաև ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանին պաշտոն առաջարկելու հարցը: Բայց վերջինս ասել է. «Ինձ որևէ պաշտոն չի առաջարկվել ու ես կարծում եմ, որ բացառվում է»: