03/09/2013 10:03
Գործարար Սիլվա Համբարձումյանը մի քանի ամիս է՝ աշխատավարձ չի վճարել
«Ժողովուրդի» խմբագրություն ահազանգած Սյունիքի մարզի բնակիչները պատմել են, որ իրենք աշխատում են գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Լիճքի Սիփանի մեկ հանքավայրում և ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Նրանք վրդովված նշել են, որ իրենք վտանգավոր աշխատանք են կատարում, սակայն վաստակած գումարի մասին չեն կարողանում պարզաբանում ստանալ ղեկավարությունից:
«Ժողովուրդը» չի կարողացել կապվել Սիլվա Համբարձումյանի հետ, քանի որ նա համառորեն չէր պատասխանում հեռախոսազանգերին: Ու այդպես էլ անհասկանալի է մնացել`Ս. Համբարձումյանը փող չունի, թե պարզապես որոշել է «քցել» մարդկանց