04/09/2013 14:35
Ոստիկանությունը Բաղրամյան 26-ից վարչական բերման է ենթարկել 9 մարդու
Քիչ առաջ Բաղրամյան 26-ից վարչական բերման են ենթարկել 9 քաղաքացու: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նրանց նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն` Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182 հոդվածի (Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով) հատկանիշներով:
Մամուլում տարածված տեղեկատվության համաձայն` նրանց թվում են Արգիշտի Կիվիրյանն և Դավիթ Սանասարյանը: