04/09/2013 10:33
Փաստաբան. Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է
«Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է, որքանով ես եմ տեղյակ, նա սրտի վիրահատության կարիք չունի»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի պաշտպան Ռուբեն Մարգարյանը:
Նրա խոսքով` իրենք ակնկալում են այսօր իմանալ Հ. Հարությունյանին հարցաքննելու օրը:
Ռ. Մարգարյանի հավաստմամբ` իրենք մի քանի միջնորդություն և բողոք են ներկայացրել քննչական մարմնին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել: Նա նշեց, որ մի բողոքը վերաբերում է Հ. Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերելուն, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ այլ բողոքների և միջնորդությունների մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի գործով:
Նախորդող հրապարակումներ` Հրաչյա Հարությունյանը ցանկանում է ցուցմունք տալ
Հրաչյա Հարությունյանը դեռևս չի հարցաքննվել
ՓՊ նախագահ. Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը բարբարոսություն է