04/09/2013 10:07
«Հայասի գրուպից» հերքում են. Արտադրական թափոնները Քասախ գետը չեն լցվում
«Իրավունքը» տեղեկություններ էր ստացել, որ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն իր արտադրական թափոնը ուղղակի լցնում է Քասախ գետը:
Ըստ աղբյուրների` վերջերս Արագածոտնի մարզում միանգամից բռնկված աղիքային սուր վարակը հենց դրա արդյունքն էր: Սակայն «Հայասի գրուպ» ընկերության աշխատակցուհին, ով չի ցանկացել ներկայանալ, ընկերության անունից ասել է.
«Ճիշտն ասած` ես առաջին անգամ եմ ձեզնից այդ մասին լսում, քանի որ մեր շինարարական կազմը շատ բարեխիղճ է կատարում իր առաքելությունը: Եթե նման բան լիներ, բոլորը կիմանային այդ մասին: Իսկ ինչ վերաբերում է տարածված վարակին, ապա մեզ մոտ ստուգումներ անցկացրել են, բայց ոչինչ չեն հայտնաբերել»: