04/09/2013 20:07
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի կենտրոնական հատվածում այսօր առավոտյան 6,9 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Երկրաշարժը ցնցել է Տոկիոն և Հոնսյու կղզու արևելյան հատվածը` այդ թվում Ֆուկուսիմա պրեֆեկտուրան: «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանը չի վնասվել: Աղբյուրի փոխանցմամբ` երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, ցունամիի վտանգ չկա:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` 400 կմ խորության վրա, Տոկիոյից մոտ 580 կմ հեռավորությամբ:
2011 թ. մարտին 9 բալ ուժգնության երկրաշարժի հետևանքով սկսվեց ցունամի, որի պատճառով խոշոր վթար տեղի ունեցավ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում: Վթարի պատճառով Ճապոնիայի իշխանությունները տեղահանեցին մոտակա բնակավայրերի ավելի քան 160 հազար բնակիչների: Վթարի հետևանքները կվերացվեն մոտակա 40 տարիների ընթացքում: Պետության կրած վնասը կազմում է ավելի քան 11 միլիարդ դոլար: