04/09/2013 09:34
Ըստ հոգեբանի, Ս. Ալեքսանյանին աջակցող կանայք վարձատրվում են
Ըստ հոգեբանական վերլուծության, «Փակ շուկայի» շուրջ ծավալվող իրադարձություններում ներգրավված կանանց խմբի ագրեսիվությունը իր պատճառներն ունի: Հոգեբան Սամվել Խուդոյանը երեկ այս կապակցությամբ «Ժամանակի» թղթակցին ասել է, որ նման հարցով այդպես պայքարողները սովորաբար նախօրոք գումար են ստանում դրա համար:
«Կարելի է ասել՝ աշխատում են, ինչի դիմաց վարձատրվում են»: Նա վստահ է, որ «Փակ շուկայում» ծավալվող դեպքերին մասնակցող կանանց ընտրությունը պատահական չէ. կանայք, ինչպես նաև ծերերն ու երեխաները ավելի ընկալելի են: Ժողովուրդը նրանց ավելի հեշտ է ընկալում, ավելի արագ է հակազդում նրանց խնդիրներին: