04/09/2013 09:48
Վահան Հովհաննիսյանը դեսպան է նշանակվելու
«Դաշնակցության» բյուրոյի անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, վերջապես երեկ հայտարարեց, որ ինքը ստացել է «Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ»: Դատելով նրա խոսքերից՝ կարելի է ենթադրել, որ նա ընդունել է այդ առաջարկը:
Եվ այսպես, ՀՅԴ-ն համալրելու է մեր երկրի դիվանագիտական կորպուսը: Սա նորմալ կդիտվեր, եթե ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ լիներ, բայց հիմա, երբ այդ կուսակցությունը հանդես է գալիս թունդ ընդդիմադիր դիրքերից, այդ իրողություն արժանանում է քննադատության:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ 2009թ. ապրիլի 27-ին: Ինչ վերաբերում է Վ. Հովհաննիսյանին դեսպան նշանակվելուն, ապա պատգամավորն ինքը իր հարցազրույցի մեջ նշել է, որ «վերջին երեք տարիներին աշխատում է արտաքին հարաբերությունների ասպարեզում, մինչև վերջերս ղեկավարելով Հայաստանի Խորհրդարանի պատվիրակությունը Եվրանեսթ Պառլամենտական վեհաժողովում, իսկ ներկայումս հանդիսանալով այդ միջազգային կառույցի փոխնախագահ»:
«Դժվար թե Վ. Հովհաննիսյանը դեսպան նշանակվելով՝ այդ առումով կարողանա կտրուկ բեկում մտցնել հայ դիվանագիտության գործունեության մեջ»,-մեկնաբանել է «Ժամանակը»: