04/09/2013 09:52
Կենսաթոշակի ուշացումը դժգոհություն է առաջացրել թոշակառուների շրջանում
«Ժողովուրդի» խմբագրություն ահազանգած 73-ամյա թոշակառու Իշխան Կարապետյանը բարկացած ասել է. «Մենք ապրում ենք թոշակով: Ապրանքը վերցնում ենք խանութից և խոստանում, որ գումարը կվերադարձնենք ամսվա վերջ: Բայց այս նոր նախարարի պաշտոնավարելուց հետո մեր թոշակը ստանում ենք ուշ` մինչև ամսվա տասը: Ախր չենք կարող այս կերպ ապրել»:
Հիշեցնենք, որ կենսաթոշակները սեպտեմբերից կայուն կերպով կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած, ինչը, փաստորեն, դժգոհություն է առաջացրել մարդկանց շրջանում: