05/09/2013 11:42
Գ. Մարգարյանի հոր ինքնասպանության փորձի առթիվ նյութեր են նախապատրաստվում
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին, որ ստացել են Արտուշ Մարգարյանի ինքնասպանության փորձի մասին ահազանգ և ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ավելի վաղ Aysor.am-ը «Մալաթիա» բժշկական կենտրոնից տեղեկացել էր, որ Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը դեռևս վիրահատարանում է: Նրա վիճակի մասին այլ տեղեկատվություն չի հաղորդվում:
Նշենք, որ «Փաստինֆոյի» տեղեկություններով, նա դանակով մի քանի հարվածներ է հասցրել իրեն ու կտրել է երակները:
Նախորդող հրապարակում` Գուրգեն Մարգարյանի հայրը վիրահատարանում է
Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել