05/09/2013 09:15
Ուսման վարձերի վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է
Եթե նախկինում առաջին կուրսի ուսանողների վարձերի վճարման վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի կեսը, որից հետո չվճարողներին հեռացնում էին բուհից, ապա հիմա վերջնաժամկետը երկարաձգվել է, բայց այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում:
«Հրապարակին» հասած տեղեկություններով, ԵՊՀ-ն որոշել է, որ ոչ մի առաջին կուրսեցի վարձավճարի ուշացման պատճառով դուրս չի մնալու համալսարանից: Ուսանողներին այսկերպ ընդառաջելով` փորձում են հանդարտեցնել բողոքը: