05/09/2013 12:53
Ռազմամթերք՝ Պռոշյանի դպրոցի տանիքում. Կատարվում է հետաքննություն
Նախօրեին հաղորդել էինք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի տանիքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ամոնիտի 38 լիցք, 3 մեծ և 12 փոքր տրոտիլե գլանակ, հակատանկային 2 ական` առանց պայթուցիչի, լուսարձակող 8 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 27 և 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՏՕԶ» հրացանի 53 փամփուշտ, 3 ճայթիչ հրապատիճ և 24 սմ բռնկիչ քուղ:
Նշվածն արձանագրությամբ հանձնվել է սակրավորներին՝ տեղափոխելու և ոչնչացնելու համար:
Կատարվում է հետաքննություն: